четверг, 8 января 2015 г.

Հակավիրուսային ծրագրեր

Հակավիրուսային ծրագրեր, ծրագրեր, որոնք հայտնաբերում են վիրուսով վարակված ֆայլերը և բուժում դրանք։ Ծրագրերը դասակարգվում են 5 խմբերի` հակավիրուսային Ֆիլտրեր, հայտնաբերիչ հակավիրուսներ, վերաքննիչ հակավիրուսներ, հակավիրուսային բժիշկներ, հակաթույնիչ հակասվիրուսներ։

Հակավիրուսային ֆիլտրեր

Հակավիրուսային ֆիլտրեր, հակավիրուսային ծրագրեր, որոնք կասկածելի գործողությունների մասին տեղեկացնում են օգտվողին, ինչպես նաև երբ որևէ ծրագիր ներբեռնվում է սկավառակի վրա։ Համակարգիչը օգտվողին հարցում է ուղարկում տվյալ գործողության թույլատրման կամ արգելման մասին։ Այս ծրագիրը համընդհանուր է, քանի որ աշխատում է ոչ միայն հայտնի այլ նաև անհայտ վիրուսների դեմ, որը չի կարելի ասել հայտնաբերող հակավիրուսային ծրագրի հետ, որը ի տարբերություն ֆիլտրային հակավիրուսի աշխատում է միայն կոնկրետ վիրուսների դեմ, որոնք հայտնի էին եղել ծրագրավորողին այդ հակավիրուսը գրելու ժամանակ։ Այնպիսի հակավիրուսները, ինչպիսին է ֆիլտրային հակավիրուսը, շատ օգտակար են ներկա ժամանակներում, երբ ցանցում մեծ տարածում են գտել վիրուս-մուտանտները, որոնք չունեն մշտական կոդ։ Բայց ֆիլտր-հակավիրուսները չեն կարող հակազդել այն վիրուսների դեմ, որոնք ազդում են BIOS-ին, նաև BOOT վիրուսները, որոնք ակտիվանում են մինչև հակավիրուսային ծրագրի միանալը։
Տվյալ հակավիրուսի թերությունների շարքին է դասվում նաև այն, որ ինչ որ գործողություն իրականացնելու ժամանակ այն չափից շատ հարցումներ է անում, որոնց պատասխանելը շատ ժամանակատար է։ Որոշ ֆիլտր-հակավիրուսների տեղադրման ժամանակ կարող են կոնֆլիկտներ առաջանալ որոշ բազային ծրագրերի հետ, որոնք ուղղակի կդադարեն աշխատել։

Հայտնաբերիչ հակավիրուսներ

Հայտնաբերիչ-հակավիրուսները մեծ տարածում ունեն։ Այս տեսակի ամենատարածված ներկայացուցիչներ են Kaspersky, Doctor Web, Nod, Avira հակավիրուսային ծրագրերը։ Հայտնաբերիչ-հակավիրուսները նախատեսված են որոշակի վիրուսների համար։ Դրանք հիմնված են վիրուսների կոդերի հերթականության համեմատությամբ, ստուգվող ծրագրերի կոդերի հետ։

Վերաքննիչ հակավիրուսներ

Վերաքննիչ-հակավիրուսները այն ծրագրերն են, որոնք ստուգում են ֆայլերի և սկավառակի սիստեմային հատվածների տեղեկությունները և համեմատում են այդ նույն ֆայլերի արդեն նախօրոք վերցված ինֆորմացիայի հետ։ Այդ ամենի հետ մեկտեղ ստուգվում է BOOT-սեկտորը, FAT-ցուցակը նաև ֆայլերի երկարությունը, ստեղծման ժամանակը, ատրիբուտները և այլն։ Վերլուծելով վերաքննիչ-հակավիրուսի հրահանգները՝ օգտվողը կարող է իմանալ՝ արդյոք վիրուսի պատճառով են տեղի ունեցել փոփոխությունները, թե ոչ։

Հակավիրուսային բժիշկներ


Հայտնաբերիչ-հակավիրուսների զգալի մասը կարողանում են նաև «բուժել» վարակված ֆայլերը կամ սկավառակները` ջնջելով դրանցում գտնվող վիրուսները։ Այս հակավիրուսային ծրագրերը պետք է մշտապես թարմացնել, քանի որ դրանք շատ շուտ են «հնանում» և չեն կարողանում հայտնաբերել նոր տեսակի վիրուները։

Հակաթույնիչ հակասվիրուսներ


Ամենաանարդյունավետ հակավիրուսները հակաթույնիչներ են։ Հակաթույնիչները ներդնում են ֆայլի մեջ որևէ կոնկրետ վիրուս այնպես, որ իրական վիրուսը այն շրջանցում է կարծելով, որ այն արդեն վարակված է:

понедельник, 5 января 2015 г.

Арт-терапия



Арт-терапия (от англ. art, искусство) — это вид психотерапии и психологической коррекции, основанный на искусстве и творчестве. В узком смысле слова под арт-терапией обычно подразумевается терапия изобразительным творчеством с целью воздействия на психоэмоциональное состояние пациента.Термин «арт-терапия» (буквально: лечение искусством) ввел в употребление художник Адриан Хилл в 1938 году при описании своей работы с туберкулезными больными в санаториях. Эти методы были применены в США в работе с детьми, вывезенными изфашистских лагерей во время Второй мировой войны. В начале своего развития арт-терапия отражала психоаналитические взгляды З. Фрейда и К. Г. Юнга, по которым конечный продукт художественной деятельности клиента (будь то рисунок, скульптура, инсталляция) выражает его неосознаваемые психические процессы. В 1960 г. в Америке была создана Американская арт-терапевтическая ассоциация.
Основная цель арт-терапии состоит в гармонизации развития личности через развитие способности самовыражения и самопознания. С точки зрения психоанализа, основным механизмом арт-терапии является сублимация. Ценность применения искусства в терапевтических целях состоит в том, что с его помощью можно на символическом уровне выразить и исследовать самые разные чувства: любовь, ненависть, обиду, злость, страх, радость и т. д.. Методика арт-терапии базируется на убеждении, что внутреннее «Я» человека отражается в зрительных образах всякий раз, когда он рисует, пишет картину или лепит скульптуру.

Виды арт-терапии

  • Песочная терапия
  • Сказкотерапия
  • Фототерапия
  • Работа с глином
  • Игротерапия
  • Музыкотерапиа
  • Библиотерапия
  • Драмотерапия
  • Цветотерапия(хромотерапия)
  • Видеотерапия
  • Анимационная или мульт-терапия
  • Изо-терапия(нетрадиционные техники  рисования)
  • Кинезиотерапия(танцетерапия, логоритмика, психогимнастика
  • Куклотерапия
  • Ароматерапия
  • Смехотерапия
Трудности эмоционального развития, стрессдепрессия, сниженное настроение, эмоциональная неустойчивость, импульсивность эмоциональных реакций, переживание эмоционального отвержения другими людьми, чувство одиночества, межличностные конфликты, неудовлетворенность семейными отношениями, ревность, повышенная тревожность, страхи, фобии, негативная «Я-концепция», низкая самооценка.

Задачи арт-терапии


  1. Дать социально приемлемый выход агрессии и другим негативным чувствам.
  2. Облегчить процесс лечения (психотерапии) в качестве вспомогательного метода.
  3. Получить материал для психодиагностики.
  4. Проработать подавленные мысли и чувства.
  5. Установить контакт с клиентом.
  6. Развить самоконтроль.
  7. Сконцентрировать внимание на ощущениях и чувствах.
  8. Развить творческие способности и повысить самооценку

Литература


  • Пурнис Н. Е. Арт-терапия в развитии персонала. — СПб.: Речь, 2008.
  • Киселева М. В. Арт-терапия в работе с детьми. — СПб.: Речь, 2008.
  • Арт-терапия. ред.-сост. А. И. Копытин. — СПБ., 2001.
  • Романова Е. С. Графические методы в практической психологии. — СПб., 2001
  • Дженнингс С., Минде А. Сны, маски и образы. Практикум по арт-терапии. — М., 2003.

воскресенье, 4 января 2015 г.


Հոգեֆիզիոլոգիա




Հոգեֆիզիոլոգիան (հուն.՝ psyche - հոգի+ֆիզիոլոգիագիտություն է, որն ուսումնասիրում է մարդու վարքագծի և հոգեկան գործընթացների ուղեղային ապահովումը։ Այն ֆիզիոլոգիայի և հոգեբանության սահմանագծում առաջացած և հոգեկանի նյութական հիմքը մեկնաբանող բնագավառն է։ Հոգեկանի գործառույթների և ուղեղի փոխհարաբերության խնդիրները մշտապես գրավել են մարդու միտքը։ Ժամանակակից գիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ ուղեղը հանդիսանում է հոգեկանի բարձրագույն օրգան։ Ուղեղի նյարդաֆիզիոլոգիական հետազոտությունները, որոնք իրականացվում են գերբարձր տեխնիկական մակարդակում, թույլ են տալիս տարբեր հոգեկան գործընթացների և վարքային գործունեության փոփոխություններում ստանալ ուղեղի աշխատանքի օբյեկտիվ պատկերը։ «Հոգեֆիզիոլոգիա» տերմինը առաջարկել է ֆրանսիացի փիլիսոփա Ն. Մասիսը։Հոգեֆիզիոլոգիայի առարկան հոգեկան և ֆիզիոլոգիական գործառույթների համահարաբերակցության փաստն է։ Այն ունի բոլոր նախադրյալները ամենաբարդ հոգեկան գործընթացների ֆիզիոլոգիական համահարաբերականները նկարագրելու համար՝ շնորհիվ օբյեկտիվորեն գրանցվող ֆիզիոլոգիական գործառույթների այն տեղաշարժերի, որոնք ուղեկցում են ընկալման, հիշողության, մտածողության, հույզերի և այլ գործընթացներին։
Հոգեֆիզիոլոգիայի հիմնական խնդիրը հոգեկան գործընթացների պատճառների մեկնաբանությունն է՝ դրանց հիմքում ընկած նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմների բացահայտման ճանապարհով։
Ժամանակակից հոգեֆիզիոլոգիայում կիրառվում են հետազոտության զանազան մեթոդներ և օբյեկտներ՝ վարքային մակարդակից մինչև մոլեկուլայինը (հոգեֆիզիոլոգիայի վերլուծության տիրույթն է), մարդու և կենդանիների համակեցություններից մինչև մոլեկուլային կառուցվածքները (փորձերի օբյեկտներն են)։
Հոգեբանական և ֆիզիոլոգիական համակարգերի միջև հարաբերակցության հիմնախնդրի մասին առաջին պատկերացումները կարելի է գտնել Լ.Ս.Վիգոտսկու աշխատանքներում (1920-ականներ), որոնք և որոշեցին հոգեֆիզիոլոգիայի զարգացման հիմնական ուղղությունը։ Ներկայումս հոգեֆիզիոլոգիան օգտագործում է ինչպես կենսաբանական գիտությունների՝ կենսաքիմիայիկենսաֆիզիկայիիմունաբանությանգենետիկայիմոլեկուլային կենսաբանության, այնպես ևմաթեմատիկայի ու ֆիզիկայի ամենավերջին նվաճումները։ Այդ պատճառով էլ ժամանակակից հոգեֆիզիոլոգիան կարող է բնորոշվել, որպես նոր գիտություն՝հոգեկենսաբանություն։
Հոգեֆիզիոլոգիան որոշակի դիրք է գրավում այլ համահունչ գիտությունների շարքում, ինչպիսիք են ֆիզիոլոգիական հոգեբանությունըբարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիաննյարդահոգեբանությունը՝ կուտակելով ու ամբողջացնելով այդ գիտությունների հիմնական դրույթները։
Ի տարբերություն ֆիզիոլոգիական հոգեբանության, որի առարկան հոգեկանի հետ կապված առանձին ֆիզիոլոգիական գործառույթների ուսումնասիրությունն է, հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկան մարդու վարքն է, ընդ որում մարդը համարվում է անկախ փոփոխական, իսկ ֆիզիոլոգիական գործընթացները՝ կախյալ։
Բարձրագույն նյարդային գործունեության (ԲՆԳ) ֆիզիոլոգիան (հիմնադիր՝ Ի.Պ.Պավլով), ինչպես և հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է վարքի ուղեղային ապահովումը։ Սակայն ԲՆԳ ֆիզիոլոգիայի ուսումնասիրության ոլորտը ներառում է ֆենոտիպային վարքի ձևավորման ֆիզիոլոգիական մեխանիզմները՝ զուգորդական ուսուցման հիման վրա։
Նյարդահոգեբանությունը (հիմնադիր՝ Ա.Ռ.Լուրիա) ձևավորվել է մի քանի հարակից գիտությունների (հոգեբանություն, բժշկագիտություն՝ նյարդավիրաբուժություն, նյարդաբանություն) սահմանագծում։ Ի տարբերություն հոգեֆիզիոլոգիայի՝ ուղղված է բարձրագույն հոգեկան գործընթացների ուղեղային մեխանիզմների ուսումնասիրմանը՝ գլխուղեղի տեղային վնասվածքների վերաբերյալ փաստերի հիման վրա։
Հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրություններում լայնորեն կիրառվում են ինչպես դասական մեթոդները, այնպես էլ գիտատեխնիկական նորագույն նվաճումները։ ԷՈւԳ մեթոդը հնարավորություն տվեց ներթափանցել հոգեկան գործընթացների և վարքի հիմքում ընկած նուրբ ֆիզիոլոգիական մեխանիզմների մեջ։ Միկրոէլեկտրոդային մեթոդով գլխուղեղի տարբեր գոյացությունների ուսումնասիրությունները բջջային մակարդակում ցույց տվեցին, որ հոգեկան գործընթացների ձևավորումը ունի իր մոլեկուլային հիմքը։ Ներկայումս առանձնացվել են նեյրոնների նոր դասեր, որոնք յուրահատուկ կերպով կապված են հոգեկան տարբեր գործընթացների հետ։ Գլխուղեղում այդ նեյրոնների հայտնաբերումը թույլ տվեց հասկանալ վարքի նեյրոնային մեխանիզմները։
Ընդհանուր հոգեֆիզիոլոգիան ներառում է մի շարք բնագավառների հետազոտություններ։
  • Զգայությունների և ընկալման հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է վերլուծիչներում ընթացող նյարդային գործընթացները՝ սկսած ընկալիչներից, վերջացրած կեղևային բաժիններով։ Բացահայտվել են գունային տեսողության յուրահատուկ մեխանիզմները, շոշափելիքի ու ցավի զգացողության յուրահատուկ ընկալիչները և հաղորդող ուղիները, հայտնաբերվել են նեյրոններ, որոնք արձագանքում են տեսողական, լսողական գրգռիչների առանձին հատկանիշներին։
  • Շարժման հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է կամային գործողությունների ֆիզիոլոգիական կառուցվածքը և դրանց իրականացման մեխանիզմները։
  • Խոսքի և մտածողության հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է խոսքային գործընթացների իրականացման մեջ ուղեղի տարբեր բաժինների գործառնական դերը և դրանց փոխադարձ կապերը։ Սկզբունքորեն կարևորվում է մտածողական գործընթացների հետ խոսքաշարժողական վերլուծիչի սերտ կապի բացահայտումը։
  • Հույզերի հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է հուզական վիճակների ծագման նյարդահումորալ մեխանիզմները։ Բացահայտվել են ուղեղի ենթակեղևում տեղադրված հաճույքի և տհաճության «նյարդային» կենտրոնները։ Հուզական վարքի մեջ կարևոր դերը պատկանում է ներզատիչ գեղձերի (հիպոֆիզիկեղևի,մակերիկամների ուղեղային շերտի և այլն) հորմոններին և տարբեր կենսաբանորեն ակտիվ նյութերին։
  • Ուշադրության հոգեֆիզիոլոգիան ուսումնասիրում է ուշադրության նյարդաֆիզիոլոգիական համահարաբերականները (ԷՈւԳ-ի և հրահրված պոտենցիալների, մաշկ-գալվանական և այլ հակազդումների փոփոխությունները)։ Ուշադրության հոգեֆիզիոլոգիան սերտորեն կապված է կողմնորոշային ռեֆլեքսի և երկրորդ ազդանշանային համակարգի ուսումնասիրման հիմնախնդիրների հետ։
Գիտության շրջանակներում հոգեֆիզիոլոգիայի առանձնացումը հնարավոր դարձավ շնորհիվ հոգեբանության մեջ փորձարարական մեթոդի ներմուծման՝ գերմանացիհոգեբան Վ. Վունդտի կողմից։ Նա այդ ուղղությունն անվանեց ֆիզիոլոգիական հոգեբանություն. սա ընկալվում էր որպես հոգեբանական գիտություն, որն ուսումնասիրում էր հոգեկան գործընթացների ֆիզիոլոգիական մեխանիզմները։
1970 թվականին տպագրվեց հոգեֆիզիոլոգիայի ասպարեզում մեծ ներդրում ունեցած կանադացի հոգեբան Պ. Միլների «Ֆիզիոլոգիական հոգեբանություն»դասագիրքը, որում նշված էին նոր տվյալներ ուղեղի կառուցվածքի, գործառնական կազմակերպման սկզբունքների, դրդապատճառների, հույզերի ֆիզիոլոգիական մեխանիզմների, ուղեղի ինքնագրգռման մեթոդների և այլնի վերաբերյալ։ Հանրահայտ դարձավ նաև հիշողության և ուսուցման մեխանիզմների ուսումնասիրման ոլորտում բազմաթիվ հետազոտություններ ծավալած Ռիչարդ Թոմսոնի (1975) «Ֆիզիոլոգիական հոգեբանության ներածություն» դասագիրքը։
«Հոգեֆիզիոլոգիա» վերնագրով առաջին գիտական ամսագիրը լույս է տեսել ԱՄՆ-ում, 1970-ականներին, որտեղ տպագրվում էին միաժամանակ հոգեբանությանն ու ֆիզիոլոգիային վերաբերող աշխատանքներ։ Այդ ժամանակվանից «հոգեֆիզիոլոգիա» տերմինը սկսում է լայնորեն կիրառվել. ստեղծվում է գործնական հիմք հոգեֆիզիոլոգիայի՝ որպես առանձին ճյուղի առանձնացման համար։ Սակայն հոգեֆիզիոլոգիան նոր ուղղության կարգավիճակը պաշտոնապես ստացավ միայն1982թվականին մայիսին, երբ Մոնրեալում տեղի ունեցավ հոգեֆիզիոլոգների առաջին միջազգային վեհաժողովը։ Այնտեղ է հիմնադրվել Հոգեֆիզիոլոգիական միջազգային կազմակերպությունը (International Oragization of Psychophysiology - IOP)։ Հոգեֆիզիոլոգիական միջազգային կազմակերպությունը ներկայացված է Միացյալ ազգերի կազմակերպությունում, որի հիմնական խնդիրը միջազգային համագործակցության զարգացումն է։
Հոգեֆիզիոլոգիայի ինտենսիվ զարգացմանը նպաստեց նաև այն փաստը, որ ուղեղի հետազոտման միջազգային կազմակերպությունը 20-րդ դարի վերջին տասնամյակը հռչակեց որպես «Ուղեղի տասնամյակ»։ Այդ ծրագրի սահմաններում անցկացվեցին ուղեղի և նրա աշխատանքի սկզբունքներին վերաբերող գիտելիքների բոլոր տեսակետների ամբողջացմանն ուղղված համալիր հետազոտություններ։ Հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկայի հարցի շուրջ քննարկման ընթացքում արվել են տարբեր առաջարկություններ, այդ թվում նաև այն, որ մարդկանց հետ անցկացվող հոգեֆիզիոլոգիական հետազոտություններում անհրաժեշտ է կիրառել միայն ոչ ինվազիոն (մաշկի մակերեսից ներս չթափանցող) մեթոդներ։ Քննարկումներ արդյունքում հոգեֆիզիոլոգիայի ուսումնասիրման առարկա պաշտոնապես համարվեց հոգեկան գործընթացների ու վիճակների ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրումը մակրոմակարդակում։ Սակայն հետագայում գիտության զարգացումը հանգեցրեց նաև միկրոմակարդակում իրականցավող ուսումնասիրությունների ներառմանը։ Արդյունքում հոգեֆիզիոլոգների գիտական հետաքրքրությունների ոլորտի մեջ մտան այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ընկալմանհիշողության ու ուսուցմանդրդապատճառների ու հույզերիմտածողության ու խոսքիգիտակցությանու քնի նեյրոնային մեխանիզմները։

Իսպանիա

Իսպանիա (իսպ.՝ España ՄՀԱ՝ [speɪn]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։
Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենըբասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են ՄադրիդըԲարսելոնանՎալենսիանՍևիլյանՍարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արեվմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկրի Եվրոպայում։
Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգովսահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր 13-րդ խոշորագույն տնտեսության աշխարհում։ Անդամակցում է Միվորված Ազգերի ԿազմակերպությանՆԱՏՕՏՀԶԿ և ԱՀԿ։ Ներկայումս, տնտեսական ճգնաժամը դարձավ հիմնական խնդիրը Իսպանիայի տնտեսության համար։
Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից՝ Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում (ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, երկրից դուրս մղեց մուսուլմաններին, որոնց վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից, այդ ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։
Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին պառլամենտական սահմադադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։

Շվեյցարիա


Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։
Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի ևԼիխտենշտայնի հետ։ Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառԱրևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում՝ Ալպերում, գտնվող Շվեյցարիա պետությունը համարվում է աշխարհամասի ամենագեղեցիկ երկիրը։ 
Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք պատկանում են Ալպյան համակարգին։ Ամենաբարձր կետը Դյուֆուր լեռնագագաթն է (4634 մ)։ Լեռների լանջերը ծածկված են ձյունով, գագաթները՝ հավերժական սառույցով։ Երկրի տարածքով 375 կմ երկարությամբ հոսում է Հռենոսը՝ Արե վտակով, Ռոն, Ինն և այլ գետեր, խոշոր լճերն են Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե, Նևշատելյան։  
Բազմաթիվ վիհերն ու կիրճերը, շառաչող գետակներն ու ջրվեժները, անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները շատ բնորոշ են Շվեյցարիայի բնությանը։ Բնական այդ պայմանների շնորհիվ է, որ Շվեյցարիան վաղուց ի վեր ճանաչվել է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը։ Զբոսաշրջությունը և նրա հետ կապված սպասարկման ոլորտը հսկայական եկամուտ են բերում Շվեյցարիային։
Կենդանական աշխարհին բնորոշ են կզաքիսըքարայծըալպյան արջամուկը և այլն, բազմազան թռչուններ, ձկնատեսակներ։
Մարդիկ Շվեյցարիայում բնակվել են հնագույն ժամանակներից։ Երկրի բնակչության մասին առաջին գրավոր աղբյուրները  վերաբերում են մ.թ.ա. II դարին, երբ նրա տարածքի մեծագույն մասում բնակվել է հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շվեյցարիայի հին անվանումը՝ Հելվեցիա), արևելքում՝ ռետերը։ Սահմանակից լինելով Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային և Իտալիային՝ Շվեյցարիան վաղ միջնադարից ենթարկվել է այդ պետությունների արշավանքներին։ Երկրի կենտրոնում ու արևելքում հաստատվել են գերմանացիներ և ավստրիացիներ, արևմուտքում՝ ֆրանսիացիներ, հարավում՝ իտալացիներ։
Շվեյցարիան` որպես ինքնուրույն պետություն, սկսել է ձևավորվել 1291 թ-ին, երբ երկրի 3 կանտոններ (նահանգներ) միմյանց հետ կնքեցին ավստրիացիների դեմ համատեղ պայքարի դաշինք, որին հետզհետե միացան նաև մյուս կանտոնները։ XIX դարի վերջից դաշնային այդ պետությունը կոչվել է Շվեյցարական Համադաշնություն։ Նրա կազմի մեջ մտնում  է 23 կանտոն։ 
1815 թ-ին Շվեյցարիայում օրենք է ընդունվել երկրի մշտական չեզոքության մասին։ Ավելի քան 180 տարի է, ինչ երկիրը չի մասնակցում ոչ մի պատերազմի, չունի նաև մշտական բանակ։ Տևական խաղաղությունը նպաստել է տնտեսության զարգացմանը։ 
Երկրի բնակչության 63,7%-ը գերմանացիներ են, 9,2%-ը՝ ֆրանսիացիներ, 7,6%-ը՝ իտալացիներ։
Խոշոր քաղաքներն են Բեռնը, Ցյուրիխը, Ժնևը, Բազելը, Լոզանը։