Հակավիրուսային
ծրագրեր, ծրագրեր, որոնք հայտնաբերում են վիրուսով
վարակված ֆայլերը և բուժում դրանք։ Ծրագրերը դասակարգվում են 5 խմբերի`
հակավիրուսային Ֆիլտրեր, հայտնաբերիչ հակավիրուսներ, վերաքննիչ հակավիրուսներ,
հակավիրուսային բժիշկներ, հակաթույնիչ հակասվիրուսներ։
Հակավիրուսային ֆիլտրեր
Հակավիրուսային
ֆիլտրեր, հակավիրուսային ծրագրեր, որոնք կասկածելի գործողությունների մասին
տեղեկացնում են օգտվողին, ինչպես նաև երբ որևէ ծրագիր ներբեռնվում է սկավառակի
վրա։ Համակարգիչը օգտվողին հարցում է ուղարկում տվյալ գործողության թույլատրման
կամ արգելման մասին։ Այս ծրագիրը համընդհանուր է, քանի որ աշխատում է ոչ միայն
հայտնի այլ նաև անհայտ վիրուսների դեմ, որը չի կարելի ասել հայտնաբերող
հակավիրուսային ծրագրի հետ, որը ի տարբերություն ֆիլտրային հակավիրուսի աշխատում է
միայն կոնկրետ վիրուսների դեմ, որոնք հայտնի էին եղել ծրագրավորողին այդ
հակավիրուսը գրելու ժամանակ։ Այնպիսի հակավիրուսները, ինչպիսին է ֆիլտրային
հակավիրուսը, շատ օգտակար են ներկա ժամանակներում, երբ ցանցում մեծ տարածում են
գտել վիրուս-մուտանտները, որոնք չունեն մշտական կոդ։ Բայց ֆիլտր-հակավիրուսները
չեն կարող հակազդել այն վիրուսների դեմ, որոնք ազդում են BIOS-ին, նաև BOOT
վիրուսները, որոնք ակտիվանում են մինչև հակավիրուսային ծրագրի միանալը։
Տվյալ հակավիրուսի թերությունների շարքին է դասվում նաև այն, որ ինչ որ գործողություն իրականացնելու ժամանակ այն չափից շատ հարցումներ է անում, որոնց պատասխանելը շատ ժամանակատար է։ Որոշ ֆիլտր-հակավիրուսների տեղադրման ժամանակ կարող են կոնֆլիկտներ առաջանալ որոշ բազային ծրագրերի հետ, որոնք ուղղակի կդադարեն աշխատել։
Տվյալ հակավիրուսի թերությունների շարքին է դասվում նաև այն, որ ինչ որ գործողություն իրականացնելու ժամանակ այն չափից շատ հարցումներ է անում, որոնց պատասխանելը շատ ժամանակատար է։ Որոշ ֆիլտր-հակավիրուսների տեղադրման ժամանակ կարող են կոնֆլիկտներ առաջանալ որոշ բազային ծրագրերի հետ, որոնք ուղղակի կդադարեն աշխատել։
Հայտնաբերիչ հակավիրուսներ
Հայտնաբերիչ-հակավիրուսները մեծ տարածում ունեն։ Այս տեսակի
ամենատարածված ներկայացուցիչներ են Kaspersky, Doctor Web, Nod, Avira
հակավիրուսային ծրագրերը։ Հայտնաբերիչ-հակավիրուսները նախատեսված են որոշակի
վիրուսների համար։ Դրանք հիմնված են վիրուսների կոդերի հերթականության
համեմատությամբ, ստուգվող ծրագրերի կոդերի հետ։
Վերաքննիչ հակավիրուսներ
Վերաքննիչ-հակավիրուսները այն ծրագրերն են, որոնք
ստուգում են ֆայլերի և սկավառակի սիստեմային հատվածների տեղեկությունները և
համեմատում են այդ նույն ֆայլերի արդեն նախօրոք վերցված ինֆորմացիայի հետ։ Այդ
ամենի հետ մեկտեղ ստուգվում է BOOT-սեկտորը, FAT-ցուցակը նաև ֆայլերի
երկարությունը, ստեղծման ժամանակը, ատրիբուտները և այլն։ Վերլուծելով
վերաքննիչ-հակավիրուսի հրահանգները՝ օգտվողը կարող է իմանալ՝ արդյոք վիրուսի
պատճառով են տեղի ունեցել փոփոխությունները, թե ոչ։
Հակավիրուսային բժիշկներ
Հայտնաբերիչ-հակավիրուսների զգալի մասը կարողանում են նաև «բուժել»
վարակված ֆայլերը կամ սկավառակները` ջնջելով դրանցում գտնվող վիրուսները։ Այս հակավիրուսային
ծրագրերը պետք է մշտապես թարմացնել, քանի որ դրանք շատ շուտ են «հնանում» և չեն
կարողանում հայտնաբերել նոր տեսակի վիրուները։
Հակաթույնիչ հակասվիրուսներ
Ամենաանարդյունավետ հակավիրուսները հակաթույնիչներ են։
Հակաթույնիչները ներդնում են ֆայլի մեջ որևէ կոնկրետ վիրուս այնպես, որ իրական
վիրուսը այն շրջանցում է կարծելով, որ այն արդեն վարակված է:
I have been using AVG security for many years, and I would recommend this product to you all.
ОтветитьУдалить