Իսպանիա (իսպ.՝ España ՄՀԱ՝ [speɪn]), պաշտոնական անվանում՝ Իսպանիայի Թագավորություն (իսպ.՝ Reino de España), պետություն է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակից է Պորտուգալիային, հյուսիսում՝ Ֆրանսիային և Անդորրային, հարավում՝ Ջիբրալթարին։ Ըստ պետական կառավարման՝ սահմանադրական միապետություն է։ Հյուսիսում և արևմուտքում Իսպանիայի ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում՝ միջերկրածովյան ջրերով։
Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան։ Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արեվմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկրի Եվրոպայում։
Ժամանակակից Իսպանիան ժողովրդավարական կազմակերպված խորհրդարանական կառավարման համակարգովսահմանադրական միապետություն է։ Իսպանիան զարգացած երկիր 13-րդ խոշորագույն տնտեսության աշխարհում։ Անդամակցում է Միվորված Ազգերի Կազմակերպության, ՆԱՏՕ, ՏՀԶԿ և ԱՀԿ։ Ներկայումս, տնտեսական ճգնաժամը դարձավ հիմնական խնդիրը Իսպանիայի տնտեսության համար։
Ներկայիս Իսպանիայի ամենահին ճանաչված ազգերը եղել են Կելտերը և իբերները։ Հռոմեական կայսրության կողմից՝ Պիրենեյան թերակղզու մեծ դժվարությամբ զավթումից հետո այն դարձավ կայսրության շրջան և անվանվեց Հիսպանիա։ Վաղ միջնադարում այն գտնվում էր գերմանական ցեղերի, հատկապես վեստգոթերի հպատակության տակ, սակայն հետո զավթեցին մուսուլմանները։ Երկարատև և դժվար պայքարի արդյունքում (ռեկոնկիստա) քրիստոնեական թագավորությունը, որը գտնվում էր թերակղզու հյուսիսում, երկրից դուրս մղեց մուսուլմաններին, որոնց վերջին մնացորդները քշվեցին 1492-ին Գրանադայից, այդ ժամանակ Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան։ Թագավորությունը բարգավաճեց և դարձավ Եվրոպայի ամենահզոր թագավորությունը 16-րդ դարում և 17-րդ դարի սկզբներին։
Շարունակական պատերազմները և այլ խնդիրները բերեցին թագավորության թուլացմանը։ 19-րդ դարի սկզբին Ֆրանսիայի ներխուժումն Իսպանիա քաոսի մեջ դրեց վերջինիս, անկախության համար մղվող պայքարը քայքայեց թագավորության մեծ մասը և երկիրը դրեց քաղաքապես անկայուն վիճակի մեջ։ 20-րդ դարում երկիրը տուժեց քաղաքացիական կործանարար պատերազմի պատճառով, և իշխանության եկավ ավտորիտար կառավարությունը, սակայն այն ավարտվեց տպավորիչ տնտեսական աճով։ Ժողովրդավարությունը վերականգնվեց 1978 թվականին պառլամենտական սահմադադրական իշխանության տեսքով։ 1986 թվականին Իսպանիան միացավ Եվրոմիությանը, վերականգնեց մշակույթը և ունեցավ կայուն տնտեսական աճ։
Комментариев нет:
Отправить комментарий