воскресенье, 4 января 2015 г.

Շվեյցարիա


Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։
Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի ևԼիխտենշտայնի հետ։ Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառԱրևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում՝ Ալպերում, գտնվող Շվեյցարիա պետությունը համարվում է աշխարհամասի ամենագեղեցիկ երկիրը։ 
Տարածքի մեծ մասն զբաղեցնում են լեռները, որոնք պատկանում են Ալպյան համակարգին։ Ամենաբարձր կետը Դյուֆուր լեռնագագաթն է (4634 մ)։ Լեռների լանջերը ծածկված են ձյունով, գագաթները՝ հավերժական սառույցով։ Երկրի տարածքով 375 կմ երկարությամբ հոսում է Հռենոսը՝ Արե վտակով, Ռոն, Ինն և այլ գետեր, խոշոր լճերն են Ժնևի, Բոդենի, Լագո Մաջորե, Նևշատելյան։  
Բազմաթիվ վիհերն ու կիրճերը, շառաչող գետակներն ու ջրվեժները, անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները շատ բնորոշ են Շվեյցարիայի բնությանը։ Բնական այդ պայմանների շնորհիվ է, որ Շվեյցարիան վաղուց ի վեր ճանաչվել է աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկը։ Զբոսաշրջությունը և նրա հետ կապված սպասարկման ոլորտը հսկայական եկամուտ են բերում Շվեյցարիային։
Կենդանական աշխարհին բնորոշ են կզաքիսըքարայծըալպյան արջամուկը և այլն, բազմազան թռչուններ, ձկնատեսակներ։
Մարդիկ Շվեյցարիայում բնակվել են հնագույն ժամանակներից։ Երկրի բնակչության մասին առաջին գրավոր աղբյուրները  վերաբերում են մ.թ.ա. II դարին, երբ նրա տարածքի մեծագույն մասում բնակվել է հելվետ կելտական ցեղը (այստեղից էլ Շվեյցարիայի հին անվանումը՝ Հելվեցիա), արևելքում՝ ռետերը։ Սահմանակից լինելով Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային և Իտալիային՝ Շվեյցարիան վաղ միջնադարից ենթարկվել է այդ պետությունների արշավանքներին։ Երկրի կենտրոնում ու արևելքում հաստատվել են գերմանացիներ և ավստրիացիներ, արևմուտքում՝ ֆրանսիացիներ, հարավում՝ իտալացիներ։
Շվեյցարիան` որպես ինքնուրույն պետություն, սկսել է ձևավորվել 1291 թ-ին, երբ երկրի 3 կանտոններ (նահանգներ) միմյանց հետ կնքեցին ավստրիացիների դեմ համատեղ պայքարի դաշինք, որին հետզհետե միացան նաև մյուս կանտոնները։ XIX դարի վերջից դաշնային այդ պետությունը կոչվել է Շվեյցարական Համադաշնություն։ Նրա կազմի մեջ մտնում  է 23 կանտոն։ 
1815 թ-ին Շվեյցարիայում օրենք է ընդունվել երկրի մշտական չեզոքության մասին։ Ավելի քան 180 տարի է, ինչ երկիրը չի մասնակցում ոչ մի պատերազմի, չունի նաև մշտական բանակ։ Տևական խաղաղությունը նպաստել է տնտեսության զարգացմանը։ 
Երկրի բնակչության 63,7%-ը գերմանացիներ են, 9,2%-ը՝ ֆրանսիացիներ, 7,6%-ը՝ իտալացիներ։
Խոշոր քաղաքներն են Բեռնը, Ցյուրիխը, Ժնևը, Բազելը, Լոզանը։ 

Комментариев нет:

Отправить комментарий